Նոյեմբերի սկզբին թողարկվեց ֆրանսիացի երգչուհի Զազի նոր՝ «Փարիզ» ալբոմը։ Այն ներառում  է սիրո և լույսի քաղաք Փարիզին նվիրված հայտնի երգեր՝ Զազի կատարմամբ։

«Փարիզը» ձայնագրվել է ամերիկացի կոմպոզիտոր, շեփորահար Քուինսի Ջոնսի հետ համագործակցությամբ։
Իսկ երգերից մեկը Զազը ձայնագրել է ֆրանսիական շանսոնի լեգենդ՝ Շառլ Ազնավուրի հետ։

Ահա, թե ինչ է ասում Շառլ Ազնավուրը Զազի մասին,- «Արտիստը կարող է հռչակավոր լինել, բայց այդպես էլ հանրության սիրելին չդառնալ։ Զազը վայելում է այդ սերը։ Նա Էդիտ Պիաֆի պես այդպիսին ծնվել է»։

Ստորև ձեզ ենք ներկայացնում նրանց համատեղ երգի տեսահոլովակը: