Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել «Հյուսիսային պողոտայի թագուհին» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ժապավենը ներկայացնում է երգչուhի Ժասմինի (Հասմիկ Անտոնյանի) ճակատագիրը: Նրա հիրավի հրաշալի ձայնը լցնում է ոչ թե օպերային դահլիճները, այլ երեկոյան Երևանի երկինքը: Ֆիլմը նկարահանել է «Հայկական չափանիշ» կինոկենտրոնը:

Ինչպես հաղորդում են կինոկենտրոնից, ֆիլմի կարգախոսն է՝ «Զգալ ոչ մի տեղ չեն դասավանդում»: