Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրինագծին օրինագծերի պատրաստմամբ զբաղվող հանձնաժողովը հավանություն է տվել: Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ օրինագիծը ներկայացվել է ԱԳՆ-ն և Տնտեսական զարգացման նախարարությունը: Այն կքննարկվի կառավարության նիստին:

«Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ 2015 թվականի հունվարի 2-ից և թույլ կտա սկսել բացառումների և սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման, պայմանագրի մասնակից պետությունների շուկա ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքի գործընթացը»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք նաև, որ Հայաստանաի Հանրապետության ԵՏՄ անդամակցելու պայմանագիրը ստորագրվել է  դեռևս հոկտեմբերի 10-ին: