Քանի որ աշխատանքի անցնելու պահանջների մեջ է մտնում ոչ միայն համապատասխան գիտելիքնեի և բարձրագույն կրթության առկայությունը, այլև օտար լեզուների տիրապետումը, անհրաժեշտ ու ցանկալի են դարձել օտար լեզուների դասընթացները: Եվ առհասարակ՝ ապրելով մեր ժամանակներում, բարդ է չտիրապետելը օտար լեզուներին և կարողանալ առաջ շարժվել ու կայանալ:

Լեզվի իմացությունը կարող է դառնալ անձնական ու գործնական հաջողությունների բանալին. գրքերը Շեքսպիրի լեզվով, ֆիլմերը՝ հոլիվուդյան ձայնագրությամբ, օտարերկրացիների հետ շփում առանց միջնորդների: Իր գործունեության այս երկար տարիների ընթացքում Բիզնեսի միջազգային ակադեմիան, որը հրավիրում է գործարար ու ընդհանուր անգլերենի դասընթացների ուսուցման, համոզվել է ճիշտ, արդյունավետ և որակյալ գովազդային քաղաքականություն իրականացնելու կարևորության մեջ:

Հայ սպառողին ներկայանալու բավական մեծ ու լայն հնարավորություն է ընտրել, կատարել է ճիշտ որոշում, քանի որ շարժական գովազդը իր լայն հնարավորություններն է ընձեռել ընկերությանը լավագույնս ներկայանալու: «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը նույնպես կարևորելով մարդկության ապագայի՝ երեխաների, երիտասարդների կայացած լինելու հանգամանքը և համագործակցելով բիզնեսի միջազգային ակադեմիայի հետ, երևանցիներին է ներկայացնում նոր, գեղեցիկ լուծումներով և բարեկարգ ավտոբուս: Ավտոբուսը շրջելով մեր սիրելի քաղաքի փողոցներով հիշեցնում է բոլորին, որ կրթված ու կայացած լինելու համար համար չպետք է խնայել ոչինչ, չէ որ դրանից է կախված ձեր ապագան: