Ազգությամբ հայ, Թուրքիայի քաղաքացի Սերոբ Միրզոյանը, որը բնակվում էր Հոլանդիայում և համարվում էր երկրի ամենատարեց մարդը մահացել է: Ինչպես հայտնում է Haber.nl-ը՝ 1906 թ.-ին Դիարբեքիրում ծնված Միրզոյանը 1996թ.-ին տեղափոխվել էր Նիդեռլանդներ և բնակվում էր Ամստերֆորտ քաղաքում:

Այս ամռանը Միրզոյանը նշել էր իր 108-ամյակը: Սերոբ Միրզոյանի մահվանից հետո Հոլանդիայի ամենատարեց մարդու տիտղոսին արժանացավ 107-ամյա Ֆլուր վան Քլեմփութը: