Մեր առօրյայում կարևոր դարձած տեխնոլոգիաներն էին, որ մեզ ստիպեցին մեծ ուշադրություն դարձնել և կարևորություն տալ տեղեկատվական հոսքին: Այս առիթով տրանսպորտային համակարգը նույնպես մեզ համար դարձավ տեղեկատվության աղբյուր: Այսպիսով, «Մոշն Թայմ» ("Motion Time") ընկերությունը կարևորելով տեխնոլոգիական առաջընթացի դերը երկրի և հասարակության կայացման գործում համագործակցում է «Ավտոռադիո» ընկերության հետ և երևանցիներին ներկայացնում ավտոբուսի վրա փակցված ավտոռադիոյի գովազդը ու այդ ընկերության հետ կապված բոլոր տվյալները: Ռադիոն պարզապես անփոխարինելի է քարոզչության, մեր պարագայում գովազդային քարոզչություն իրականացնելու առումով: Քարոզչություն, քանի որ մինչև օրս այն նման գործունեություն իրականացնելու համար լավագույն գործիքն է մնում, քանի որ վիզուալ էֆֆեկտի բացակայության դեպքում կարողանում է ավելի խորը տպել տարածած տեղեկատվությունը մարդու ենթագիտակցությունում:

Շատ տարիներ են անցել, և ապրելով զարգացած և զարգացող դարում՝ թվում է, թե այլևս կարիք չի լինելու ռադիոյի, սակայն մինչև օրս էլ այն ունի իր ունկնդիրը, այն լսում են թե՛ մեծերը, և թե՛ փոքրերը:

«Ավտոռադիո»-ն գիտակցելով մեր օրերում ճիշտ և գրագետ իրականացվող գովազդային քաղաքականության կարևորությունը՝ ինչպես արդեն նշեցինք՝ համագործակցում է Հայաստանում գովազդային լավագույն ընկերություններից մեկի՝ «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերության հետ: