«Մոշն Թայմ» ընկերությունը անցկացնելով հետազոտություն մարքեթինգային ոլորտում, ներկայացնում է ձեզ ընտրյալ օրենքները՝ համաշխարհային հայտնի մարքետոլոգ Ժեկ Թրաուտի կողմից մշակված: Նա դարձավ մարքեթինգի դարաշրջանային գաղափարախոսության հեղինակը: «Մոշն Թայմ» ընկերությունը ձեզ է ներկայացնում նրա կատարած մարկեթինգային վերլուծություններից.

1. Տպավորության օրենք. գովազդային ոլորտում ամենաազդեցիկ տպավորությունը թողնում է վերբալ շփումը: Կարևոր է այն փաստը, որ գովազդը լինի հասարակության տեսադաշտում և այդ տարբերակով հասարակության մոտ ավելի ուժեղ է տպավորվում տվյալ ապրանքանիշը: Եվ այստեղ գործում է կրեատիվության օրենքը:

2. Առաջնորդության օրենք. լավ է լինել առաջինը, քան լավագույնը: Մարքեթինգի ամենագլխավոր նպատակն է ընտրել այնպիսի ոլորտ, որտեղ կլինես առաջինը:

3. Ազդեցության օրենք. ազդեցիկ կարող է լինել հետաքրքիր ու գունային գովազդը՝ կրեատիվ լուծումներով: Ինչպես նաև ազդեցիկությունն ապահովում է նաև գովազդի կոնտեքստը, որը կարող է արմատապես ազդել գովազդի ընկալման վրա: Մարքեթինգը ոչ թե արտադրանքի մրցույթն է, այլ ազդեցության:

4. Հեռանկարային օրենք. այս օրենքի իմաստը կայանում է նրանում, որ մարքեթինգային քաղաքականությունը կայանում է քայլ առ քայլ՝ կատարելով մտածված ու գրագետ փրոմոուշնը: Յուրաքանչյուր քայլը նախօրոք ծրագրված է և ունի իր խնդիրներն ու լուծումը, որպեսզի հեշտ ու նպատակային հասնեն ծրագրված գործողությանը:

5. Հաջողության օրենք. հաջողությունը երբեմն կարող է դառնալ խոչնդոտ զարգացմանը ու գործունեությունը շարունակելուն: Երբեմն մեզ տրված հաջողութունից անակնկալի եկած՝ մեզ թվում է այլևս անելու ոչինչ չունենք և ինչ որ անհրաժեշտ էր՝ արդեն ունենք: Բայց հարկավոր է հիշել, որ երբեք պետք չէ դադարեցնել կամ բավարարվել նույնիսկ ամենամեծ հաջողությունից: Դա նպաստում է տեղում դոփելուն ու զարգանալ չշարունակելուն: