Ներկայիս օրենսդրությունը բավական նպաստում է աղանդների ծաղկմանը:

Տեր Նորայր քահանաի խոսքերով,- «յուրաքանչյուր 10 հոգի կարող է գրանցվել, որպես աղանդավոր կազմակերպության անդամ և պետությունն ազատում է նրանց հարկերից և ընդհանրապես «կանաչ ճանապարհ» տալիս: Իսկ այժմ շատ հեշտ է հավաքագրել դյուրահավատ մարդկանց` խաղալով նրանց լավագույն զգացմունքների հետ»:

Այն հարցին, թե ի՞նչ է աղանդը Տեր Նորայր քահանա այսպես մեկնաբանեց,- «Դրան այլ կերպ կարելի է անվանել քայքայիչ պաշտամունք կամ պաշտամունքային նորագոյացություն: Դա կրոնական նպատակներ հռչակող, սակայն իրեն ավանդական կրոնական առանձին կազմակերպություն է: Այն արձագանքում է ցանկացած նորմալ մարդու հոգևոր պահանջներին` կյանքի իմաստի որոնում, հոգու անմահության հավատ, մարդկության ազատում տառապանքներից և պարզապես ինքնակատարելագործում»:

Ժամանակակից աղանդավորությանը բնորոշ է ուժեղացված ուշադրությունը երիտասարդ սերնդի հանդեպ: Դա առաջին հերթին վերաբերում է բողոքական և իսլամական աղանդավորական հոսանքներին, քանի որ անկում ապրող հին ռուսական աղանդներն անտարբեր վերաբերմունք ունեն:

Մեկ հիմնական հարց, որ մտահոգում է շատերին` ինչպե՞ս մարդուն դուրս բերել աղանդից:

Հոգեբան Անուշ Մաթևոսյանը այսպես է տեսնում հարցի լուծումը,- «Սա հիմնական խնդիր է: Մարդը կամավոր կերպով է մտնում աղանդի մեջ, մտադիր չէ լքել իր նոր ձեռք բերած «ընտանիքը», որովհետև այնտեղ երջանիկ է: «Ընտանիքն» էլ իր հերթին է պայքարում յուրաքանչյուր անդամի համար, եթե նրա հարազատները փորձում են փրկել նրան: Իհարկե մարդասիրական մեթոդով հնարավոր է դուրս բերել այդ ճահիճից: Հարազատները հրավիրում են հոգեբանների, և նրանք աղանդավորի կամավոր համաձայնությամբ նրան հաղորդում են բոլոր տվյալներն ու տեղեկությունները, որ նրանից թաքցնում է աղանդի ղեկավարությունը: Այնուհետև մարդն ինքնուրույն ընտրություն է կատարում` վերադառնալ աղանդ թե՞ ոչ: Այս մեթոդն արդյունավետ է, սակայն ի զարմանս ինձ նրանցից  չի գործում»: