2014թ-ի սիրողական որսի թույլտվության վերաբերյալ հրամանը բնապահպանության նախարարը ստորագրել է օգոստոսի 21-ին: Անգամ սիրողական թույլատրվող որսին դեմ է արտահայտվել բնապահպան Գագիկ Սուխուդյանը:

YerevanNews.am-ի լրագրողի հետ զրույցում բնապահպանը հայտարարեց. «Դա այն որսը չի, որ արվում է մարդուն կերակրելու համար: Հիմա ուղղակիորեն ազարտի համար են որսի գնում մարդիկ: Հայաստանում ընդհանրապես չի կարելի որս անել: Գայլերն են գալիս մոտակա գյուղերը, արջերը: Դա այն պատճառով է, որ նրանց պաշարները արդեն սպառված են, ու թույլ տալ որս անել, դա կենդանիների կերը խլել է նշանակում»:

Նույն հարցին, թե ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում թույլատրված որսը, YerevanNews.am-ի լրագրողին բնապահպան Ինգա Զարաֆյանը ասաց. «Օրինական որսից մենակ վտանգ կա, որ հաշվարկումը ճիշտ չի գնում: Եթե հաշվարկումը ճիշտ չի գնում, և օրինական որսի ժամանակահատվածը ճիշտ ընտրված չի, ուրեմն վտանգներ կան: Մյուս դեպքերում վտանգներ չկան»: