ԱԺ-ում բուռն կերպով ընթանում են բյուջեի նախագծի քննարկումները: Քնարկումների ընթացքում անդրադարձ եղավ նաև ՀՀ-ում Մարդու իրավւնքների պաշտպնի գրասենյակի գործունեությանը: Մասնավորապես Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը ՄԻՊ տեղակալին հարցրեց, թե արդյո՞ք կա մի ոլորտ, մի բնագավառ, որում ֆինանսական պակասի պատճառով ՄԻՊ-ը ցանկալի արդյունավետություն չի կարողանում ապահովել և խնդրեց ներկայացնել դրա հանրային կարևորությունը:

Նախկինում ՄԻՊ գրասենյակը ունեցել է 6 մարզային գրասենյակներ, իսկ հիմա ունենք 3-ը, այս հարցադրմանն ի պատասխան նկատեց Տաթևիկ Խաչատրյանը: 

«Չնայած այդ երեք մարզային գրասենյակների պակասը լրացնում ենք մեզ դիմելու մեթոդաբանությամբ, նրանք կարող են մեզ դիմում ներկայացնել հեռախոսազանգով, օնլայն, բայց ինչքան մեծ ունենայինք ծածկույթն ամբողջ հանրապետությունով, այնքան արդյունավետ կլիներ մեր աշխատանքը»,- ասել է նա:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հայտնեց նաև, որ  այսօր ավելի շատ քանական ցուցանիշներ է ներկայացնելու՝ ելնելով իրենց աշխատանքի առանձնահատկությունից: ՄԻՊ համար դժվար է այսօր տրամադրել ոչ քանական, որակական ցուցանիշներ, քանի որ. «Մենք, ենթադրենք, կարող ենք բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի ակնկալվող այցերի թիվ ներկայացնել, բայց դժվար կլինի ասել, թե հետագայում քանի տոկոսով խոշտանգումները կամ մարդկային վերաբերմունքը այդ հաստատություններում կնվազի»:

Այս դիտարկմանը հակադարձվեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ասելով. «Ասացիք, որ մոնիտորինգ եք անում խոշտանգումների, բռնությունների մասով և այլն, այնուհետև չեք կարողանում ասել, թե ձեր արձագանքման արդյունքում ինչքանով են նվազել: Կարծում եմ, դա Ձեր հիմնական ֆունկցիաներից պետք է լինի, այսինքն՝ դուք գնում եք ահազանգի հետևից և չգիտեք՝ այդ ահազանգը ինչով ավարտեց, ինձ համար դա բացարձակ անհասկանալի է, դուք պետք է ունենաք մոնիտորինգ և ասենք խոշտանգումները, բռնությունները և այլն, որքանով են նվազել»:

Իսկ ՄԻՊ ներկայացուցիչը ճշգրտեց, որ իրենց դիտարկումները վերաբերվում են ապագային: