«Ճանապարհային ոստիկան և վարորդ փոխհարաբերությունները դարձել են քաղաքական, ոչ թե իրավական: Այստեղ ներգրավված են ճանապարհային ոստիկանություն և վարորդ հարաբերություններում ոչ միայն վարորդները, այլև քաղաքացիները»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված է, որ եթե փոստատարը երեք անգամ եկավ նշված հասցեյով, փորձեց հանձնել հասցեատիրոջը նամակը, չկարողացավ գտնել, համարվում է, որ փոստատարը պատշաճ ծանուցել է և հանձնել հասցեատիրոջը: Եվ եթե սրանից առաջ քառապատկվում և հնգապատկվում էր, ապա հիմա 25,5 տոկոսով պետք է ավելանա տուգանքի չափը:

Ներկա պահին ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ փաստաթղթերի առաքման հետ կապված խնդիրները լուծում գտնեն, և առանց նամակը հանձնեու չարձանագրվի, որ նամակը հասցեատիրոջը հասել է, ներկայացրեց փաստաբան Արմինե Մկրտչյանը. «Պատշաճ ծանուցումը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով: Այսինքն մինչև հասցեատիրոջը անձամբ չհասցվի նամակը և չդրվի նրա ստորագրությունը, ամսաթիվը, անուն ազգանունը, չարձանագրվի որպես ստացված: Դրանից հետո թեկուզ հնգապատկվի էլ, արդեն օրենքի սահմաններում կդիտվի:

Սույն թվականի հունիսի 26-ին դուրս եկավ օրենք, ըստ որի եռապատիկն ու հնգապատիկը դուրս էր գալու: Սակայն մինչ այսօր դեռ քաղաքացիները ստանում տուգանքի հնգապատկման, եռապատկման մասին բռնագանձումների որոշումներ: Ամենաաբսուրդային փաստը այն է, որ քաղաքացիները ստանում են այդ բռնագանձումների որոշումները այն ժամանակ, երբ որ արդեն այդ տուգանքները վճարել են: Կառավարությունը պարտադիր կենսաթոշակների հետ կապված որոշման պես անդրադարձել է նաև այս խնդրին»: