Բաքվում ձերբակալվել է «Ադրբեջան Սաատի» հեռուստաալիքի տեխնիկական տնօրեն Հալիդ Գարաեվը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է լրագրողուհի Հադիջա Իսմայիլովան: 

Նրա խոսքերով Հալիդ Գարաեվը զանգահարել է նրան և հայտնել, որ պահվում է Բինագադիի ոստիկանության 4-րդ բաժնում, որից հետո նրա հետ չի հաջողվել կապ հաստատել: 

Լրագրողուհին նաև չի բացառում, որ ընօրենը գտնվում է  Ազգային անվտանության նախարարությունում:

Հիշեցնենք նաև, որ սա Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ կիրառվող ագրեսիվ վերաբերմունքի միակ դեպքը չէ: Ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսները նույնպես սրա զոհն են: