«Հրապարակվել է հեղինակավոր Doing Business - 2015 համաշխարհային զեկույցը:
Հայաստանը բարելավել է իր դիրքը 4 տեղով՝ դառնալով բիզնես վարելու համար ամենահարմարավետ 45-րդ երկիրը աշխարհում 189-ից: Մեր առաջընթացը կազմել է 4 հորիզոնական»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և հավելում.

«Միաժամանակ նշեմ, որ Europe-Central Asia տարածաշրջանում 7-րդն ենք 26-ից, փոքր բնակչություն ունեցող երկրների շարքում՝ 8-րդն ենք 63-ից, համարժեք եկամտային խմբում ՝ 2-րդը 50-ից:

Դեռ կան ոլորտներ, որտեղ անելիքներ կան, իհարկե: Սակայն ընդհանուր պատկերը հետևողական արդյունավետ աշխատանքի արդյունք է»: