«168 Ժամ» թերթը գրում է.

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով` ոչ իշխանական ուժերից կազմված եռյակը պատրաստ է իշխանության հետ առևտրի: «168 Ժամ» թերթի հետ հարցազրույցում նա նշել է՝ այդ մասին իրենց ելույթներում բաց տեքստով ասել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ որի, իրենք պատրաստ են լսել իշխանության ողջամիտ առաջարկները:

Սակայն, թե ինչ կարող է իշխանությունն առաջարկել Եռյակին, Մանվել Սարգսյանի համար առայժմ պարզ չէ, թեև նա հենց այս համատեքստում է դիտում երկբևեռ քաղաքական համակարգի ձևավորման մասին իշխանության առաջարկը:

«Օրինակ, եղել է նախկին նախագահ, ով բազմիցս ասել է` ես թոշակառու չեմ լինելու: Հիմա ինքը նորից ուզում է թոշակառու չլինել, պրոցես է ստեղծում իր շուրջ: Մեկն էլ փող ունի, եկել է, ուզում է` ինքը դրսևորի իր դրվածքն այդ համակարգում այնպես, որ իր դիվիդենտները շատ լինեն: Սա ոչ մի կապ կապ չունի կուսակցական կյանքի հետ: Մենք գործ ունենք քրեաօլիգարխիկ համակարգում դրսևորումների հետ»,- ասաց քաղաքագետը: Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ Եռյակն իր մարտավարությունը չի բացահայտելու, Մ. Սարգսյանը նշեց. «Ի՞նչ է նշանակում` մարտավարությունը չենք ասում: Մարտավարությունն արդեն ասվել է. երբ ասում են` սահմանադրական ճանապարհով ենք գնալու, դա նշանակում է` ցույցեր, նստացույցեր, պիկետներ են անելու, և այլն, դա արդեն մարտավարություն է: Ուրեմն կա՛մ ինչ-որ մի բան կա, որը սահմանադրականից դուրս է, դրա համար չի ասվում, կա՛մ ոչինչ չկա, պարզապես ասվում է` գործընթացին լրջություն հաղորդելու համար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրա համարում