«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետարանի ավագանին այս տարվա ապրիլի 30-ի նիստում որոշել էր մայրաքաղաքում տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը: Որոշման մեջ նշված է, որ այս գաղափարի հիմքը «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգն է»:

Հարցը երևանցիների շրջանում բողոքի ալիք բարձրացրեց, և խնդիրը մնում է չլուծված:

«Ժողովուրդ»-ը փորձեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից պարզել՝ ի՞նչ եղավ Միկոյանի արձանի տեղադրման հարցը: «Ավագանու որոշումն ուժի մեջ է, արձանը պատրաստ է, բայց թե նախաձեռնողները երբ կտեղադրեն այն, հայտնի չէ: Քննարկումները շարունակվում են»,- ասաց Արեյանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: