Մադոննայի հարսանյաց զգեստը աճուրդի է հանվել, որը նա կրել է 1985 թվականին Շոն Պենի հետ ամուսնության ժամանակ: Զգեստի սկզբնական գինը կազմում է 60.000 ԱՄՆ դոլար:  

Բացի զգեստից կվաճառվեն նաև 140 տարբեր աքսեսուարներ, որոնք պատկանում են երգչուհուն: Մասնագետների գնահատմամբ ամբողջը միասին 500.000 ԱՄՆ դոլար է արժենում: