«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության առաջարկաց փոփոխությունների փաթեթի խնդրահարույց լինելու մեջ դեռևս չեն դադարում քննարկումները:

Մայրության արձակուրդի արդարացի փոխհատուցում քաղաքացիական նախաձեռնության անդամները հրավիրված ասուլիսում ամփոփելով իրեն պահանջը, հայտարարեցին, որ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությանից պահանջում են, որ հնարավոր չարաշահումների դեմ պայքարելու այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որից ոչ մի բարեխիղճ քաղաքացի չտուժի: Հիշեցնենք, որ, ավելի վաղ, Yerevannews-ի հետ զրույցում, օրեր առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը ասել էր, որ խնդրի լուծման տարբեր առաջարկների դեպքում պատրաստ են այն քննարկել թե՛ հասարակության, և թե՛ հասարակական կազմակերպությունների բոլոր խելամիտ առաջարկները:

Զուգահեռաբար այսօր նախաձեռնության անդամ Տաթևիկ Դավթյանը նշեց, որ «Այդ մեխանիզմները մենք չենք առաջարկելու, մենք աշխատանքի և սոցիալական ոլորտի մասնագետներ չենք, և կարծում ենք դա գերատեսչական գործառույթ է, որը պետք ստանձնի Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունն ու ՀՀ Կառավարությունը»,- նշեց նախաձեռնության անդամը՝ հավելոլվ, որ մշակման ենթակա ցանկացած մեխանիզմ, այնպես պետք է մշակվի, որ երբևիցե որևէ կնոջ իրավունք արդյունքում չոտնահարվի:

Նախաձեռնության անդամները կարծում են, որ տվյալ փաթեթում առկա մի շարք դրույթներ հակասում են թե՛ ՀՀ Սահմանադրությանը, թե՛օրենսդրությանը, և թե՛ այն միջազգային կոնվեցիաներին, որոնք Հայաստանը ստորագրել է: Այդ դրույթները վերաբերում են կնոջ փոխհատուցման համար վերին առավելագույն շեմի սահմանումը և փոխհատուցման չափը՝ տվյալ գործատուի մոտ կնոջ ունեցած ստաժի հետ կապված:
Նախաձեռնության անդամների խոսքով այս դրույթները խնդրահարույց են իրավական, տնտեսական ու բարոյահոգեբանական տեսանկյունից: «Հղիության և հետծննդյան ընթացքում ծախսերը կրկնապատկվում են, այս օրենքով կանայք զրկվելու են իրենց եկամուտների մեծ մասից, հայտնվելով ծանր տնտեսական վիճակի մեջ»,- նշեց Տաթևիկ Դավթյանը, ավելացնելով նաև, որ այս փոփոխությունների անպայմանորեն բացասական կազդի կնոջ՝ եթե ոչ առաջին, ապա երկրորդ և հաստատ երրորդ երեխա ունենալու որոշման վրա:

Հաջորդ կարևորագույն խնդիրը, ըստ ակտիվիստների, բարոյահոգեբանական կողմն է: «Հղիության ընթացքում կինը օժանդակության կարիք ունի, իսկ պետությունը այս քայլով, ոչ միայն չի օժանդակում, այլև հղի կնոջն ասում է. «քո եկամտի մեծ մասը պիտի խլեմ քեզնից, որովհետև հնարավոր է պոտենցիալ խարդախ ես»»,- ասում է Տ. Դավթյանը՝ հավելելով, որ սա բացասական ազդակ է ոչ միայն կանանց, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների համար, քանի որ պետությունը փոխարենը կանգնի իր քաղաքացու մեջքին, երես է թեքում նրանից:

Այսօր կամ վաղը նախաձեռնության անդամները իրենց երկրորդ նամակը կհանձնեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությանը, որում ներկայացրել են իրենց միակ պահանջը, այն է, որ Հայաստանում աշխատող յուրաքանչյուր կին հղիության արձակուրդ գնալիս իրավունք պետք է իր եկամտի համազոր 100 տոկոսի չափով փոխահատուցում ստանա: