Զամբիայի նախագահ Մայքլ Սաթան մահացել է Լոնդոնում: Ինչպես հայտնում է  Reuters-ը՝ այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել: Անհայտ է նաև, թե կոնկրետ ինչ հիվանդությունից էր բուժվում Մայքլ Սաթան: 

Սեպտեմբերի վերջին Զամբիայի նախագահը հոսպիտալացվել էր Նյու-Յորքյան հիվանդանոցներից մեկում: Աֆրիկյան պետության ղեկավարը պետք է ելույթ ունենար ՄԱԿ-ի 69-րդ համաժողովին, սակայն այդպես էլ չկարողացավ մասնակցել:

Որոշ տվյալներով նա 2008թ.-ին սրտի կաթված էր տարել: Բացի այս, շատ էին նաև խոսակցությունները նրա ծանր առողջական վիճակի մասին: Նշենք նաև, որ Սաթան նախագահ էր ընտրվել 2011թ.-ին: