Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ավարտվեց, գրել է իր թվիթերյան էջում ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը: Նա նաև գրել էր մանրամասները կներկայացվեն ավելի ուշ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայ-ադրբեջանական բանակցություններին կմիանա ավելի ուշ։

Երևանի ժամանակով երեկոյան 21։15-ին Ելիսեյան պալատում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հանդիպում, որին կհետևի պաշտոնական ընթրիք` ի պատիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների։

Այսքանով հայ-ադրբեջանական բանակցությունների փարիզյան փուլը կավարտվի։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով աշխատանքային այցով Փարիզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ: