Քիչ առաջ Փարիզում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Ինչպես հայտնում է Times.am-ի թղթակիցը Փարիզից, Սարգսյան-Օլանդ հանդիպմանը նախորդել է Ֆրանսիայի նախագահի հանդիպումն Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։ 

Այս երկու հանդիպումների արդյունքում այսօր սկիզբ է առել հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման  ուղղված քննարկումները: Ֆրանսուա Օլանդի հետ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղարաբաղյան խնդրից զատ, քննարկելու է նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։