Կինը չպետք է խառնվի երկու տղամարդկանց խոսակցությանը, եթե նույնիսկ այդ կինը պատգամավոր է: Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի միտք է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը՝ մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանի հետ վերջերս տեղի ունեցած ընդհարումը: 

Պատգամավորն ասել է, թե ինքը չի վիրավորել կին պատգամավորին: Ըստ Վարդան Այվազյանի՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է միջամտել իր և Նիկոլ Փաշինյանի զրույցին: 

«Ես նախ և առաջ տղամարդ եմ: Հայ տղամարդ, հետո միայն քաղաքական գործիչ: Ես ինձ երբեք թույլ չեմ տվել վիրավորել ուրիշներին ու թույլ չեմ տա նույնն անել իմ հանդեպ: Կանայք իմ ընտանիքում գիտեն դա, ունեն կուլտուրայի այդքան մակարդակ և երբեք նման կերպ չէին վարվի: Իմ աղջիկը երբեք չի միջամտում, երբ որ երկու տղամարդ խոսում են»,- ասել է նա: