Վերջերս Հրազդանի շրջանում որոշ գյուղերի ցանքատարածքներ, դաշտեր ջրով էին ողողվել փչացնելով գյուղացիների ողջ բերքը: Հատկապես ջրի մեծ հոսք է եղել եղել Ջրառատ գյուղում, ուր գյուղացիների խոսքով ջրի մեծ հոսքի պատճառը կապված է եղել Սևանա լճից մեծ քանակությամբ ջուր բաց թողնելու հետ:

Բնապահպան Արամ Գրիգորյանը նշում է, որ ընդհանրեպես Սևանից ջուրը բաց է թողնվում մի քանի նպատակով: Առաջինը էներգետիկ նպատակն է, հատկապես Սևան Հրազդան կասկադը, որի գործունեթությունը իրականանում է Սևանի ջրերով: Բնապահպանները առաջինը հենց այս պատճառն են վերլուծել, սակայն ընդգծում են, որ այն տարիները շատացնում, երբ Ազգային Ժողովը կամ ՀՀ Կառավարությունը շատացնում է Սևանից ջուր բաց թողնելու քանակը այդ տարիներին կասկադի արտադրած էներգետիկայի քանակը մեծանում է, բայց կա մի փաստ, որ սեպտեմբեր հոկտեմբեր ամիսներին քիչ էներգիա է արտադրվել:

«Երկրորդ պատճառը գյուղատնտեսության նպատակներով ջրի մեծ քանակության բաց թողումն է»,- նշում է բնապահպան Արամ Գրիգորյանը ու գրեթե բացառում ջրի մեծ քանակության անհրաժեշտությունը հատկապես այս ամիսներին, քանի որ այդքան մեծ վարելահող չկա, որ մեծ քանակությամբ ոռոգման կարիք լիներ:

Երրորդ պատճառը, ըստ բնապահպան Արամ Գրիգորյանի, արդյունաբերական նպատակներն են, քանի որ այդ ջրի վրա կառուցված են բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, ձկնաբուծական կայանները:

Բնապահպանների խոսքով, ինֆորմացիան դեռ այնքան խորը ուսումնասիրության չի ենթարկվել, որպեսզի դրա մասին ներկայացվի ՀՀ Կառավարություն կամ Բնապահպանության նախարարություն:

«Կարծում եմ այս իրավիճակում այդքան էլ պարզաբանումներ չենք արել, որպեսզի կարողանանք ՀՀ Կառավարությանը ինչ-որ բան ներկայացնել, ուղղակի ինչ-որ տեսել ենք դա ենք ասում»,- նշեց բնապահպան Ս. Ադամյանը, անդրադառնալով YerevanNews.am-ի այն հարցին, թե արդյոք այս մասին ահազանգվել է համապատսխան պետական մարմիններին:

Զուգահեռաբար բնապահպանները նկատում են, որ միգուցե ՀՀ Կառավարությունը ներկայացվի այն հարցը, որ կա իրազեկվածության ցածր աստիճան: «Հնարավորություն չունենք ստանալու, թե, օրինակ 10 օրվա ընթացքում ինչ քանակությամբ ջուր է բաց թողնվում Սևան»,- նշում է Արամ Գրիգորյանը՝ հավելեով, որ եթե այդ ինֆորմացիան լիներ, միգուցե այս խնդիրը չլիներ, քանի որ հանրությունը կարիք ունի տեղեկատվություն ստանալ Սևանից դուրս եկող ջրի մասին: Բնապահպան Սեյրան Մինասյանը նշեց, որ այդ գործընթացի համար մեծ ֆինասկան միջոցներ չեն պահանջվում, ու այդ մասին նա արդեն իսկ առաջարկել է:

«Սևանը ունի կենսական նշանակություն, բայց ոչ մեկը չի ուզում ընդունել այդ»,- եզրափակեց նա: