Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: Նա ի սրտե շնորհավորել է Գյումրի քաղաքի ծննդյան օրը՝ մաղթելով շեն մնալ:

«Ի սրտե շնորհավորում եմ գյումրեցիներին:

Գյումրին ուրիշ քաղաք է, ուրիշ զգացողություն, ուրիշ մշակույթ` իր տաղանդավոր, կենսունակ ու կենսուրախ բնակիչներով, իր անզուգական մթնոլորտով, իր սպիերով ու մկաններով, իր ցավով ու երջանկությամբ:

Իմ բազմաթիվ այցելությունների ժամանակ այդպես էլ չեմ գտել, թե որտեղ է բաբախում Գյումրու սիրտը, հետո հասկացել եմ, որ Գյումրու սիրտը ամբողջ քաղաքն է:

Շեն լինես, Գյումրի»: