Գրող Ռեգինա Ամատունին իր ֆեյսբուքյան էջում «Հայու սիրտը» վերնագրով գրառում է կատարել, որը հուզել է շատ հայրենասերների սրտեր: 

Ստորև ներկայացված է գրողի ամբողջ գրառումը.

«Սահմանում թեժ մարտեր էին ընթանում: Արդեն քանի օր էր անդադար Հայաստանի Հյուսիս արևելյան հատվածը ռմբակոծվում էր, տղերքը արիաբար պահպանում են մեր սահմանները, իսկ ոսոխը կատաղած շան պես վրա էր տալիս: Կռվում էին բոլորը անխտիր, զենք էին վերցրել երեխաները, երիտասարդները, ծերերը - պատերազմը սեռ չի ճանաչում - բոլորը կռվում էին… Ռմբակոծվում էին գյուղերը: Տները հողին էին հավասարվում, բայց անգամ այդ սարսափահար գործողությունների արդյունքում ժաղովրդը փախուստի չի մատնվում: Ռումբերը տասնյակ մարդկանց կյանք էին խլում, մանուկներ էին որբանում. և այդ ամենը հայուն ուժ էր տալիս կռվելու…
Տղերքը քանի օր է չէին քնել, քնի մասին մտածելու ժամանակ էլ չունեյին, գյուղից անդադար վատ լուրեր էին գալիս. Մեկի տան վրա էր գրադը ընկեր, ավիրելով այն, մյուսի ընտանիքի անդամներն էին վնասվածքներ ստացել: Ամեն բան հողին էր հավասարվում, շուրջը քաոս էր.
Գյուղից խաբարը-խաբարի ետևից է գալիս. Այս անգամ բոթ…
- Արմա′ն, գյուղից խաբար է եկել. – հուզմունքը զսպելով, արցունքները թաքցնելով,- ասում են, որ մարտի դաշտը թողնես ինջնես գյուղ:
- Ի՞նչ է եղել Անդրե′յ, ասա հիմա չեմ կարող թողնել կռիվը,- բարկացավ տոնով շարունակեց,- չգիտեն անդադար կրակում են:
- Այ ախպեր ասում են շտապ է, ասում եմ տնեցիք … ասում են ռումբը ընկեր է տանդ վրա… - շփոթահար, բառեր չգտնելով,- ախպեր լուրջ բան չկա… ախպեր…
Զենքը մի կողմ քցեց և որքան ուժ ուներ վազում էր գյուղ, տուն: Տղերքը հետևից էիրն գնում, քանի որ բոլորը լսել էին բոթը: Աչքերի դեմ ամեն ինչ սև էր, ոչինչ չէր լսում, խլացել էր, վազում էր չմտածելեվ, որ ռմբակոծում են գյուղը, գոռում էր, կանչում կնոջը, տղային: Հասավ վերջապես գյուղ, մարդիկ խուճապահար էին, շատերի տներն էին վնասվել, շատերը հիվանդանոցում էին, արյան գետ էր հոսում գյուղում, ամեն բան կարմիրի մեջ էր: Տուն էր հասնում, երբ հեռվից լացի ձայներ լսեց, սկսեց գոռալ, ձայն տալ.
- Աննա՜, Աննա՜, Աննա՜ ո՞ւր ես, Աշոտը ո՞ւր է, միթե չեք լսում, Աննա՜, Աշո՜տ…
- Արման հանգստացի′ր, լսո՞ւմ ես, նրանք այստեղ են, դու միայ հանգիստ, մի գոռա, եղբայր. Աստված այդպես կամեցավ, - հասնելով Արմանին ասաց հրամանատար Ահարոնյանը:
- Ո՞ւր են նրանք հրամանատար, ի՞նչ է եղել, գռադը հողին է հավասարեցրել տունս, ուր են կինս ու տղաս:
- Արման ջան, զինակից ընկեր. դու ամեն բան տեսնում ես. ցավում եմ. գռադը հողին հավասարեցրեց տունդ, իսկ այդ ժամանակ կինդ ու տղադ տանն էի… եղբայր նրանք… նրանք չկան արդեն…
- Ո′չ, - նրա ոռնոցից սարերը դղրդացին. վիրավորվեց հայ առյուծը,- ես չկարողացա փրկել նրանց, այդ ես եմ մեղավոր, ո՞ւր են նրանց դիերը:
- Եղբա′յր, լսո՞ւմ ես, մի տանջիր քեզ, պե′տք չէ տեսնես. մխիթարվիր եղբայր, մեք վրեժ կլուժենք նրանից. լսո′ւմ ես, խոստանում եմ զինակից ընկերներդ վրեժդ կառնեն…
- Հրամանատա′ր, մի կողմ քաշվիր, ես պետք է տեսնեմ նրանց:
Բակ վազեց, և ինչ տեսնի հարևանները հավաքվել են, բոլորը ողբում են, մոռացել են իրենց վիշտը, եկել էին օգնության բայց ուշ րէ. սպիտակ սավանի մեջ փաթաթված էր երկու դի…. Քարացավ, ոչինչ չէր լսում, ոչինչ չէր հասկանում, մոտեցավ. քաշեց սավանը, գրկեց որդու դին, նայեց կողքը` կնոջ դին էր, մոտեցավ գրկեց կնոջը… սառել էր, աչքերից արցունքեր չէին հոսում, չէր կարողանում գոռալ, կարծես քայլող դիակ լիներ, գիրկը առավ երկուսին էլ,
- Ա՜, Տե′ր իմ, ինչո՞ւ ինձ չտարար, - սկսեց ոռնալ, տղերքը մոտ եկան, գրկեցին բարձրաձրեցին նրան գետնից, զենքը ձեռքը տվեցին` ասելով.
- Գնա′ եղբայր, մենք քեզ չենք պահի…
- Հրամանատա′ր, եթե մեռնեմ նրանց խողքին կթաղեք,
- Դու չես մեռնի, գնա′, վրեժդ առ…
Այդ գիշեր աշխարը գլխիվայր եղավ, վիրավոր առյուծը կործանում էր ամեն բան և ամեքին. մեր ջոկատները մտան թշնամու հող, գրավեցին նրանց պոստերը, մոռթեցին բոլորին, գրավեցին նաև մոտակա գյւղերը…
Անցավ մի քանի ամիս, մարտերը դեռ չէին դադարել, բայց հակառոկորդի կողմից այդքան էլ հաճախակի հարցակումներ չէին լինում, ազերին գիտեր զգացել էր առյուծի բազկի հարվածը…
Գյուղ չէր ինջել այն օրվանից հետո. ո՞ւր գնար, ո՞ւմ տեսներ, իր տունը սահմաններ էր… Տղերքը շատ էին համուզում, որ գյուղ գնա, մի քանի օր հանգստանա, բայց չէր ուզում, նա միայն մի բան էր երազում` մեռնել գնդակից…
Անցավ ևս երկու ամիս, երիտասարդ տղայից ոչինչ չէր մնացել, վերածվել էր ծերունու, ամիսների ընթացքում երիտասարդությունը կորավ, ի հայտ եկան ալեհեր մազերը… քչախոս էր դարձել, վատ էր սնվում, մտածում էր կնոջ ու որդու մասին… Յուրաքանչյուր արշալուս դիմավորում էր թշնամու խրամատներին նայելով, անիծում էր պատերազմը…
93 –ի գարնան արևոտ օրը նոր էր բացվել, բնությունը արդնացել էր քնից, արյան գետերը սրբել էր կանաչը. իսկ նա ինչպես ամեն առավոտ գնաց էր հետախուզության, ականապատ տարածքներն էր ստուգում և հանկարծ նկատեծ փոքրիկ աղջկա, ով մոլորվել էր այդ տարածքում, ձայն տվեց.
- Աղջիկս այս ուր ես ընկել, չշարժվես,
- Oynuyurdim birdan galdim burda qerakanorenin / Խաղում էի և հանկարծ հասա այստեղ/
- Bu qantdanam /Դիմացի գյուղից ես/, - մինչ նա խոսում էր փոքրիկի հետ, փոքրիկն ետ ետ գնալով ոտքը մինի վրա դրեց, - Chzharve ki, bu gem ktraki ayaq hərəkət əgər /չժարվե′ս, դա ակն է, կտրաքի, եթե ոտքդ տեղաշարժես/:
Վազեց դեպ փոքրիկը, գրկեց նրան, որպիսի երեխան չշարժվի, կապ տվեց, - Հայ′կ լսո՞ւմ ես, Հա′յկ.
- Արմեն ի՞նչ է եղել,
- Շտապ եկե′ք այստեղ, երեխեն ականի վրա է, ականը քանդող սարքեր բերեք,
Տղեիքից երկուսը վերցնելով համապատասխան սարգավորումները վազեցին օգնության:
- Մոտ մի եկե′ք, տարածքը ամբողջությամբ ականապատ է:
- Ի՞նչ անենք, ասա:
- Իմ ուղությամբ շպրտեք սարքերը, ես կվնասազերծեմ:
Տղերքը շպրտեցին ականը վնասազերծող սարքը: Նա ձգույշ փորձեց վնասազերծել, ձեռքերը դողում էին, վախենում էր. մի սխալ քայլ և երեխան տասնայկ կտորների կվերածվեր: Փոքրիկ աղջիկը անդադար լացում էր… Վերջապես ստացվեց, ամեն բան բարեհաջող ավարտվեց; Վնասազերծեց ականը. գրկեց փոքրիկին և զգուշությամբ իջան պոստեր:
- Տղերք այս աղջիկը դիմացի գյուղից է, մոլորվել է, խաբար արեք թող գան տանեն երեխուն:
- Արման ջան, եղբայր, նման հարցերի մասին պետք է նախարարին տեղեկանացնենք,
- Ի՞նչ հարց, երեխա է, այն էլ վախեցած: Մենք հրեշ չե′նք, թող տանեն մոր մոտ:
- Եղբայր կտեղեկացնենք նախարարին, հետո կվորոշենք ինչ անել:
- Այդ դեպքում ես ինքս կտանեմ երեխուն, և ոչ ոք մոտ չի գա նրան մինչև հրամանի գալը, բայց հրամանատար իմացի ինչ էլ ասի նախարարը ես երեխուն կհանձնեմ ծնողներին, եթե հարկ լինի ինքս կտանեմ:
Չարաբաստիկ դեպքից հետո Արմանը գյուղ չէր իջել, և ահա աղջկան գրկած գյուղ էր մտնում, ամեն բան օտար էր նրա համար, միակ մխիթարանքը այդ աղջիկն էր: Նրա սիրտը կրկին բաբախեց, նա կրկին սկսեց ժպտալ: Մի քանի օր մնաց գյուղում, երեխուն տեղավորեց ընկերոջ տանը: Խնդրեց տանտիրուհուն, որ լավ նայեն փոքրիկին, իսկ ինքը ժամանակ առ ժամանակ կգա այցի: Գյուղ իջնելու ամեն առիթ օգտագործում էր, գնում էր ժամերով խաղում փոքրիկի հետ: Իսկ այդ ժամանակ երկու երկրները բանակցում էին փոքրիկին վերադարձնելու հարցի շուրջ: Վազգենը կողմ էր, որ տային երեխուն, բայց ուզում էր, որ նրանք էլ մեր գերիներին տան: Իսկ տականքը մնում է տականք, դեռ բանակցում էր… Լուրը հասավ Մոսկվա.
Աղջկա հայրը` Ալին մեծ կապերի տեր մարդ էր, աշխատում էր Մոսկվայում և ուներ հայ ընկերներ: Մի օր իր հայ գործընկերոջը ասում է.
- Брат, я должен в Адербейан поехать, уже сколько месяцев мою дочь у ваших. Еду туда чтоб вернуть ее. А наша руководства уже сколько времени говорят идут переговоры…
- Как, что случилось, брат чем. могу помочь!
- Ашот джан моя дочка случайно перешла границу, И ваши взяли ие в плен.
- Брат такого не может быть, наши парни ребенка не могут обидеть, ты лучше мне скажи в каком районе она.
- В Тавуше.
- Я же оттуда, ты чё говоришь. Сейчас же позвоню, если надо будет поличью в Армению. Ты тоже поезжай, я гарантирую мы вернём дочку!
Կյանքը շատ հետաքրքիր է, Աշոտը պարզեց, որ իր գյուղում էր երեխեն. եկավ Հայաստան, հանդիպեցին սահմանապահների հետ, խոսեցին, ամեն բան պարզվեց, նամակ գրեցին նախարարիրն, խնդրեցին թույլ տալ երեխուն հանձնել ծնողներին: Նախարարը գնահատում էր պահի լրջությունը, բայց իր մարդ տեսակով միշտ տարբերվում էր, համաձայնվեց:
Անցել էր արդեն 2 ամիս: Փոքրիկը ընկերացել էր գյուղի երեխեքի հետ, դարձելէր իսկական հայուհի: Ամիսների ընդացքում սովորել էր հայերեն. նա դժվարությամբ լքեց գյուղը: Արմանը իր ձեռքով տարավ երեխային սահմանում սպասող ծնողներին հանձնեց փոքրիկին:
Այս դեպքից անցավ երկար ու ձիգ 20տարի.
Թվացյալ անդորր էր Հայոց աշխարհում: Ամեն մարդ իր գործին էր, պատերազմը կարծես վերջացել էր, բայց ժամանակ առ ժամանակ իրենց հիշեցնել էին տալիս ազերիները: Տղերքի մեծ մասը լքեցին իրենց տները, գնացին աշխարհով մեկ, ինչպես և Արմանը գնաց իր զինակից ընկերների մոտ Մոսկվա: Այս կյանքում ամեն բան կորցրած մարդը ապրում էր միայն ընկերների և հայրենիքի համար, նա հաղթել էր մահին… ոչինչ չկար կորցնելու… Մոսկվայում կյանքի ճանապարհները խաչեցինի 20 տարի առաջ իր ուրախությունը վերադարձրած մանկան հոր հետ: Ալիի հետ հանդիպումը նրան կրկին ժպտալու հնարավորություն տվեց: Աղջնակը, որ ժամանակին մահվանից մեկ քայլ էր հեռու նոր կյանք էր ստացել հայու շնորհիվ և այդ պատճառով հայրը նրան նոր անուն էր տվել ` Հայուհի: Հայրը աղջկա անունը ի պատիվ հայ ազգի էր փոխել: Նա իր կյանքով պարտական էր հայորդուն:
Ամիսների ընթացքում Արմանը ձեռք բերեց ընտանիք, ընտանիք որը մի ազգի ներկայացուցիչ էր, ում ձեռքով մահացան կինն ու տղան, ընտանիք ով նրան ապրելու հույս տվեց:
…Հայուհին, որը իր անվանը ամբողջությամբ համապատասխանում էր, նշանված էր և պատրաստվում էր ամուսնանալ ազգությամբ ազերի երիտասարդի հետ: Աղջկա հայրը` Ալլին մի պայմանով էր կնության տալիս աղջկան, որ փեսան իր դստեր հետ մեկտեղ մկրտվի և դառնա քրիստոնիա: Իհարկե անբացատրելի և անհասկանալի երևույթ էր դա, բայց ամեն բան իր տեղը ընկավ, երբ հարսանեկան պատրաստվածության ժամանակը Ալլին խնդրանքով դիմեց Արմանին.
- Арман, брат, друг ты спас мою дочь, я назвал ее в честь вашего народа, и хочу чтоб ты был крестным был на ее свадьбе, хочу чтоб она была христианкой.
- Как так Али, она мусульманка и это не иметь значение, я ее люблю как радную.
- Нет брат, ты должен крестить ее. Ты подарил ее жизнь.
Իհարկե դժվարությամբ, մեծ պատասխանատվությամբ, սիրով և պատվով Արմանը Մոսկվայի Հայկական եկեղեցում մկրտեց, այնուհետև պսակի կնքահայր եղավ Հայուհուն և Աբդուլին: Ողջ արարողակարգը հայկական ավանդական ծեսերով էր, այնպիսին, որ Մոսկվայի հայերը անգամ չէին տեսել…
Ժողովրդի ներկայացուցիչ, որ ժամանակին կործանեցին նրա ընտանիքը, այսօր նվրեցին նրան նոր ընտանիք: Աստված տանելով որդուն նվիրեց աղջիկ…
ԱՅՍՊԻՍԻՆ Է ՀԱՅՈՒ ՍԻՐՏԸ»: