Սիրիայի հյուսիսում՝ Քոբանիում, իսլամականների և քրդական ինքնապաշտպանական ուժերի միջև տեղի ունեցող ռազմական գործողություններից ճողոպրած տասնյակ քրդերի հավաստմամբ՝ «Իսլամականներն իրենց գրպաններում հաբեր են պահում, որոնք պարբերաբար ընդունում են: Դրանք նրանց դարձնում են ավելի վայրագ, անգամ այն աստիճանի, որ հարձակվում են նույնիսկ երեխաների վրա»:

Քրդերը կարծում են, որ խոսքը հոգեխթանիչների՝ մասնավորապես՝ «Կապտագոն» տեսակի «ամֆետամինների» մասին է (այս դեղամիջոցը ստեղծվել է 1961թ. և օգտագործվում է հիպերակտիվության սինդրոմ և ուշադրության բացակայություն ունեցող երեխաների բուժման համար): Այս համատեքստում, դեռևս ս.թ. հունվարին զեկույց էր հրապարակվել այն մասին, որ Սիրիան վերածվել է ամֆետամինների գլխավոր սպառող և արտահանող, որից առավել տարածվածը հենց «Կապտագոնն» է: Դեռևս 2013թ. Լիբանանում՝ սիրիական սահմանի մերձակայքում առգրավվել էր 12.3 մլն հաբ, Թուրքիայում՝ 7 մլն հաբ, որոնք ուղարկվում էին Սաուդյան Արաբիա:

Թերևս նաև սրանով է պայմանավորված ԻՊ-ի զինյալների նման ագրեսիվ և կատաղի կեցվածքը: Մի շարք աղբյուրների հավաստմամբ՝ Թմրամիջոցների ազդեցության տակ իսլամականներն իրենց անվախ և անպարտելի են զգում: Մինչդեռ հոգեխթանիչների գործողության ավարտից հետո նրանք հյուծվում են և անգամ քնում հենց այն վայրերում, որտեղ մասնակցում էին մարտերի:

Արմեն Պատրոսյան Facebook