«Արարատյան դաշտավայրում ջրօգտագործման խնայողության հետ կապված մենք բավականին լուրջ խնդիրներրի առաջ ենք կանգնած»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարդյունաբերողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:

Վերջինիս խոսքով այս խնդիրները  պետք է հաղթահարել, որպեսզի և՛ ունենանք ջրօգտագործման խնայողություն, տնտեսվարողներ սուբյեկտներին պահպանենք քայքայքումից, արտադրական ծավալների կրճատումից ու միաժամանակ կարողանանք ծավալների աճին նպաստել:

Աթուր Աթոյանը առաջարկում է խրախուսել այն տնտեսվարողներին, որոնք կկիրառեն նոր տեխնոլոգիաներ՝  ջրօգտագործման խնայողություն կատարելով:  «Պետք է մի շարք կառույցների համագորրծակցություն լինի՝ կանխելու այն սպսվելիք ռիսկերը, որոնք բացասական ազդեցություն կունենան պետական ռեսուրս հանդիսացող ջրային պաշարների վրա»,- նշեց նա՝ հավելելով, որ այս առումով արդյունավետ է համարում ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների աշխատանքը:

Կիրառվածի արդյունքների  ու արդյունավետության մասին Ա. Աթոյանը դեռ վաղ է համարում խոսել,  բայց հատկապես առաձնացնելով բնապահպանության նախարարության աշխատանքները, ասաց, որ նոր նախարարի նշանակումը  փրկություն հանդիսացավ ձկնաբույծների համար, միայն այն այն առումով, որ ներկայիս նախարարը գործում է օրենքի շրջանակննեորւմ արդեն իսկ մեզ ձեռքբերում է: Կազմակերպության նախագահը ընդգծեց, որ նախկինում իրենք այնպիսի ճնշումների են ենթարվել, որ  երազել են ունենալ այնպիսի նախարար, որ իրենց հետ աշխատի օրենքի սահմաններում:

Նշենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահը հատուկ քննարկում էր անցկացրել խորքային ջրերի անխնա օգտագործման հարցի շուրջ: Նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին հանձնարարվել էր Արարատյան դաշտավայրի անօրինական ջրառի դեմն առնել: Բայց ապօրինի ջրօգտագործողներին պատերազմը հայտարարվեց ոչ թե Արամ Հարությունյանի, այլ նոր նախարար Արամայիս Գրիգորյանի օրոք: Ապրիլին նախարար նշանակվելով, ջրի օգտագործման սակագինը բարձրացավ, տուգանքներն աճեցին, դադարեցվեց դաշտավայրում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, մի շարք ապօրինի խորքային հորեր փակվեցին, սակայն հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել: