ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում դպրոցականը կրակ է բացել իր համադասարանցիների վրա: Միջադեպը պատահել է տեղական ժամանակով 10:39: Ատրճանակով զինված դպրոցականը մտել է դպրոցի սրճարան և կրակ բացել երեխաների վրա, որոնք վախեցած փախել են: 

Արդյունքում մահացել է մեկ աղջիկ, իսկ վիրավորվել են 4-ը: Վիրավոր պատանիների վիճակը բժիշկները գնահատում են ծանր, սակայն շարունակում են պայքարել նրանց կյանքի համար: Կրակ արձակած տղան ինքնասպան է եղել: 

Ոստիկանությունից հայտնում են, որ պատանու նպատակը աղջիկն էր, որը մերժել էր երիտասարդին: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին՝ ոստիկանությունը արդեն իսկ պարզել է զոհված աղջկա ինքնությունը:

Բոլորը կրակող երիտասարդին բնորոշում են որպես խոլացի և համեստ տղայի, որը դպրոցում առաջատար էր աշակերտների համեմատ: