Շատ չեն անցել այն ժամանակներից, երբ տաքացման միակ միջոց էին սովորական վառարանները, որոնք տաքություն էին տալիս բնական վառելիքի՝ փայտի միջոցով: Այսօր էլ շատ մարդիկ, դեռևս նախընտրում են օգտագործել այդ վառարանները, որպես հիմնական տաքության միջոց:

Շատ են այն կարծիքները, որ, մեկ է, վառարանի տաքությունն ուրիշ է: Հաճախ, դուք էլ երևի, մտովի գնում եք հարազատ գյուղ, կամ վատագույն դեպքում 90-ականներ, մտաբերելու այն փոքրիկ, բայց ջերմ զրույցները, որոնք ունենում էինք ընկերների ու հարզատների հետ՝ մի բաժակ թեյի ու փայտե վառարանի շուրջ:

Այսօր արդեն ժամանակակից ջեռուցման համակարգերի կիրառությունը մեզ մոտ մեծ առաջընթաց է ապրում: Չենք կարող ասել, նորագույն ջեռուցման համակարգերի շուրջ որքանով հետաքրքիր ու հաճելի կլինեն հարազատների ու ընկերների հետ զրույցները, բայց որ ավելի տաք ու անվտանգ կլինեն, դա անվիճելի է:

Իտալական «Baxi» ընկերությունը, որը Հայաստան է ներմուծում ջեռուցման կաթսաներ, համագործակցել է «Մոշն Թայմ»-ի (Motion Time) ընկերության հետ՝ հանրությանը ներկայացնելու իր ապրանքատեսականին: Ավելին, քան «Մոշն Թայմ»-ը, երևի թե ոչ մի ընկերություն չի կարող ներկայացնել այն ապրանքը, որը ուզում եք ներկայացնել, քանի որ, գովազդային այս ընկերության պատրաստած արտաքին գովազդի շնորհիվ ձեր ապրանքատեսականու մասին տեղեկանում են հասարակության լայն շերտեր: Շնորհիվ տրանսպորտային միջոցների՝ դուք կարող եք տեղեկացնել մարդկանց, որպեսզի առկա լայն տեսականու հետ համեմատական անցկացնելով, նրանք ընտության հնարավորություն ունենան ու նախապատվությունը տան որակին ու անվտանգությանը:

Նշենք, որ արտաքին գովազդի ոլորտում առաջատար հանդիսացող և իր ձեռք բերած վստահելի գործունեության շնորհիվ «Մոշն Թայմ» (Motion Time) աշխատանքային թիմը ցանկացած ապրանքին և ծառայությանը համապատասխան գովազդային ստեղծարար լուծումներ է տալիս՝ այն հասանելի դարձնելով սպառողական ամենալայն շրջանակների: