Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին գլխավոր դատախազության դիմումը քննվել է այսօր Ադրբեջանի շրջանի դատարանում Բաբեկ Պանախովի նախաձեռնությամբ, ինչպես տեղեկացնում է contact.az-ը:

Դատարանը որոշել է  Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը երկարաձգել ևս 4 ամսով՝ մինչև 2015թ-ի փետրվարի 28-ը: Փաստաբան Էլչին Գամբարովը տեղեկացրել է, որ քննությունը կալանքի ժամկետի երկարաձգումը բացատրել է համապատասխան քննչական գործողությունների անցկացման անհրաժեշտությամբ:

Պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու մասին: Ըստ փաստաբանի Լեյլա Յունուսը նախկինի պես ունի լուրջ առողջական խնդիրներ: 

Ուրբաթ օրը կքննարկվի Լեյլա Յունուսի խափանման միջոցը տնային կալաքով փոխարինելու մասին: 

Հիշեցնենք, որ ամուսինների դատական լսումները սկսվել են հոկտեմբերի 18-ից: