«Ազատության հրապարակում կանգնածները ժամանակին եղել են իշխանություն»,- ԱԺ ճեպազրույցի ժամանանման նման կարծիք հայտնեց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Անդրադառնալով այսօր կայանալիք հանրահավաքին, և արդյոք Գ. Ծառուկյանի շուրթերից այսօր իշխանափոխության պահանջ կհնչի, ասաց, որ պետք չէ ժամանակից առաջ անցնել: ՀՀԿ–ական պատգամավորը նշել է նաև, որ իշխանությունն ինքն է ձեռնամուխ եղել իշխանափոխությանը՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը նախաձեռնելով:

««Օրինաց երկիր» կուսակցությունը կդիմի ՄԻՊ-ին՝ Սահմանադրական դատարան դիմելու խնդրանքով, քանի որ կուսակցությունն ինքը չի կարող ստորագրություններ հավաքել, այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, անդրադառնալով ԴԱՀԿ-ի կողմից գույքի կալանքի և առգրավման հարցին: Պատգամավորը նշեց, որ այս հարցով օրենքի նախագիծ են ներկայացրել ԱԺ և այն օրակարգում է՝ հավելելով, որ նախագծի փաթեթի ընդունման դեպքում հարցը կլուծվի և կվերադառնան նախկին ընթացակարգին:

Նշենք, որ Որպես կանոն, կանոն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները միշտ մասնակցում են ճեպազրույցներին, սակայն այսօր» խմբակցությունը հրաժարվեց ներկայանալ ԱԺ քառօրյայից հետո կայացած ճեպազրույցին: