Գյուղատնտեսության ոլորտը ՀՀ-ում հանդիսանում է ամենաանհրաժեշտ ուղղություններից մեկը, քանի որ ցավոք սրտի մեր երկիրը օժտված չէ հարուստ բնական հանածոնելով: Մեր եկամտի աղբյուրները քիչ են: Նաև հաշվի առնլով այն կարևորագույն հանգամանքը, որ մենք տարածաշրջնային առումով գրեթե շրջափակման մեջ ենք, ապա օրհասական պահին ժողովրդին սնունդ «հասցնողը» պետք է լինի մեր հայրենական արտադրությունը: Դիտարկենք որոշ հետաքրքիր տվյալներ հայրենական գյուղատնտեսական արտադրանքից երկուսի՝ լոլիկի և վարունգի մասին: 

Նախորդ տարի լոլիկի արտադրության համախառն բերքը գրանցել է որոշակի աճ 2012թ.-ի համեմատ 265174.1 տոննայից հասնելով մինչև 275664.7, սակայն վերջին 5 տարվա կտրվածքով արտադրության ծավալը ամենաբարձրն է եղել 2009թ.-ին կազմելով՝ 278582.0 տոննա:

Վարունգի դեպքում համախառն բերքի այսպիսի ծավալների մասին դժվար է խոսել: 2013թ.-ին վարունգի արտադրության համախառն բերքը կազմել է 71123.6 տոննա: Այս թիվը նվազել է նախորդ 2012թ.-ի համեմատ, որը կազմում էր 74470.4 տոննա: Այս դեպքում ևս անհրաժեշտ է փաստել, որ վարունգի արտադրության համախառն բերքի ծավալը 2009թ.-ին անհամեմատ մեծ է եղել՝ 80944.1 տոննա:

Նշենք նաև մեկ ուշագրավ փաստ՝ գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը ստանձնել է պաշտոնը 2010թ.-ից:

Ըստ ՀՀ ԱՎԾ աշխատակազմի գյուղատնտեսության վիճակագրության բաժնի պետ Ա. Ավագյանի կողմից YerevanNews.am-ին տրամադրած տեղեկությունների՝ 2013թ.-ին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու միջին տարեկան սպառումը կազմում է 15.12 կգ լոլրիկ և 10.56 կգ վարունգ: Վարունգի դեպքում սպառման ծավալները տարեցտարի կայուն աճում են, իսկ լոլիկի դեպքում թվերը ստաբիլ չեն: Օրինակ լոլիկի միջին տարեկան սպառումը 2009թ.-ին կազմել է 13.68 կգ, 2010թ.-ին ՝ 12.72, 2011թ.-ին՝ 15.24, իսկ արդեն 2012թ.-ին ՝ 14.76 կգ:

Ներկայացնենք նաև վարունգի միջին տարեկան սպառումը ըստ տարեթվերի. 2009թ.՝ 7.92 կգ, 2010թ.-ին՝ 9.24 կգ, 2011թ.՝ 9.24 կգ, 2011թ.՝ 10.2 կգ և նախորդ տարի ՝ 10.56 կգ: Կատարելով պարզ հաշվարկներ կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լոլիկի միջին տարեկան համախառն սպառումը կազմում է 42 032 088 տոննա: Այսինքն ստացվում է հետևյալ, մեղմ ասած, բացասական արդյունքները. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից սպառվող լոլիկի ծավալների 41 756 423 տոննան ներկրվում է այլ երկրներից: Իսկ սա կազմում է ահռելի թիվ: Դատեք ինքներդ՝ 99 տոկոսից ավելին:

Նույնպիսի պատկերի ենք ականատես լինում նաև վարունգի արտադրության դեպքում: 2013թ.-ին ՀՀ բնակիչների կողմից վարունգի սպառման ծավալը կազմել է 29 355 744 տոննա, որից տեղական արտադրությունը կազմում է ընդհամենը 71123.6 տոննան, այսինքն՝ ամբողջի 0.02 տոկոսը:

Այսպիսի պայմաններում դժվար է պատկերացնելը, բայց պարզվում է մեր հանրապետության ներսում արտադրված վարունգի և լոլիկի համախառն բերքից արտահանվում է նաև այլ երկրներ: Անցկացնենք մի փոքրիկ համեմատություն: ՀՀ-ից 2009թ.-ին ընդհամենը արտահանվել է 8.4 տոննա լոլիկ և ամբողջությամբ միայն Ռուսաստանի Դաշնություն: Հակառակ սրան ՌԴ-ից լոլիկ չի ներմուծվել, այլ ներմուծվել է ամենամեծ ծավալներով Հունաստանից՝ 88.2 տոննա, այնուհետև ըստ հերթականության Սիրիայի Արաբական Հանրապետությունից՝ 27.5, Վրաստանից՝ 11, Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 6.8 և վերջում Իսպանիայից՝ 4.8: 

Այժմ ներկայացնենք իրավիճակը 2013թ.-ին: Ընդհամենը ներմուծվել է 139.1 տոննա լոլիկ և արտահանվել 217.6-ը: Այսինքն՝ այստեղ մենք տեսնում ենք որոշակի առաջխաղացում: Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանվել է՝ 47.5, Հունաստան՝ 42.8, Թուրքիա՝ 28.2, Վրաստան՝ 0.6 և 0.1 տոննա Իսպանիա: Հետաքրքիր է, որ ներկայացված տվյալների մեջ առկա է նաև «անհայտ երկիր» տողը, որտեղից ներմուծվել է 20 տոննա լոլիկ: Այսինքն, ըստ ամենայնի, ԱՎԾ-ն տեղյակ չէ, թե այդ 20 տոննա լոլիկը որտեղից է հայտնվել հայկական շուկայում:

Հետաքրքիր է նաև հայրենական արտադրության լոլիկի արտահանման ծավալները դեպի այլ երկրներ: Նշված է ընդհամենը մեկ երկիր՝ Ռուսաստանի Դաշնություն: 217.6 տոննա լոլիկը արտահանվում է ՌԴ և ստացվում է, որ այս ոլորտում մեր արտահանման միակ շուկան Ռուսաստանն է:

Կատարենք նաև վարունգի արտահանման ու ներմուծման ծավալների համեմատություն: 2009թ.-ին ՀՀ-ից արտահանվել է ընդհամենը 5.5 տոննա վարունգ, կրկին միայն մի ուղղությամբ՝ ՌԴ: Իսկ ներմուծվել է 129.1 տոննա: Ամենամեծ ծավալներով ներմուծվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 94.0 տոննա, Սիրիայի Արաբական Հանրապետությունից՝ 25.9 տոննա, իսկ Հունաստանից՝ 9.2 տոննա:

Փոփոխությունները ակնհայտ են նաև 2013թ.-ին: Ընդհամենը արտահանվել է 1129.2 տոննա վարունգ, որից 1119.2-ը ՌԴ, իսկ 10 տոննան Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս դեպքում տեսնում ենք, որ ավելացել է արտահանման ևս մեկ շուկա՝ Իրանը: Ընդհամենը ներմուծվել է 314.7 տոննա վարունգ, որից 285.4-ը Իրանի Իսլամական Հանրապետություն, 22.452-ը Հունաստան, 6.0-ը Թուրքիա և 0.8-ը Վրաստան: Մեր երկիր ներմուծման ամենախոշոր աղբյուրը հանդիսանում է Իրանը: Այսինքն վերջին 5 տարիների ընթացքում ներմուծման կառուցվածքի մեջ չի նկավել էական փոփոխություններ: