«Մենք ամբողջությամբ «փողի» աշխարհում ենք գտնվում, Հայաստանի քաղաքական դաշտը «Ոսկեզօծ պոչով ավանակի» վարդապետությանն է հարում»,- հոտեմբերի 24ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Աշոտ Մանուչարյանը մանրամասնեց մի իր համար մի քանի թեկնածուների և իրենց առավելությունների մասին. «Ես ոչ միայն Ծառուկյանին եմ տեսնում նախագահի թեկնածության մեջ: Իմ համար ամենաիդեալական թեկնածուն Լիսկան է: Այ օրինակ Լիսկային նշանակեցին Սյունիքի մարզպետ: Ես չեմ հասկանում թե ինչու չառաջարկեցին միանգամից Հայաստանի նախագահի պաշտոնը: Կամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար: Շատ լավ կերպար է բոլոր պաշտոնները գլխավորելու համար: «Փողի» աշխարհի իդեալական ներկայացուցիչ»:

Բազմաթիվ խնդիրներ և հարցեր կառաջանան այն մարդկանց մոտ, ովքեր կցանկանան ձևափոխել «փողի» աշխարհը ըստ Ղարաբաղ կոմիտեի անդամի. «Այ եթե հանկարծ մենք ուզենանք ուրիշ աշխարհ ձևակերպել այդ դեպքում հարցեր կառաջանան»: