Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան (1942-1992) - ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս:

Լեոնիդ Ազգալդյանը իր ճակատագիրն անշեղորեն կապել է Արցախյան ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախյան ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։

Լեոնիդ Ազգալդյանը զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում` Տոնաշեն գյուղի մատույցներում:

Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով։