Հոկտեմբերի 19-ից 20-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան ներթափանցեց հզոր ցուրտ ցիկլոն, որը նաև երկրի մի շարք շրջաններում արտահայտվեց ձյան տեսքով ու առաջացրեց ձնածածկ:

«Հոկտեմբերի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արևմտյան Սիբիրից դեպի մեր հանրապետություն է տեղաշարժվելու արկտիկական սառը հոսանք, որի հետևանքով սպասվում են եղանակակլիմայական պայմանների կտրուկ փոփոխություններ կարտահայտվի հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ կենտրոնի պետի տեղակալ, գիտությունների դոկտոր Գագիկ Սուրենյանը: Վերջինիս խոսքով հանրապետության որոշ հատվածներում կդիտվեն տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ անկում կլինի, սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով, կլինի մարախուղ և մերկասառույց: Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում ցերեկային ջեմաստիճանը կնվազի 17 աստիճանով:

Հանրապետության մյուս մարզերում ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով: Մայրաքաղաքում այդ օրերին սպասվում է 10 աստիճան տաքություն: Սառը հոսանքը հոկտեմբերի 28-ից կնահանջի և Հայաստանի տարբեր շրջաններում ջերմաստիճանը կբարձրանա: