Կանադայի խորհրդարանի արտաքին վերահսկողության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ավտոմեքենան, որի մեջ գտնվում էր Միշել Զեհաֆ-Բիբոն մոտենում դեպի խորհրդարան տանող դարպասներին, ինչպես նաև դրանից հետո կատարվածը:

Նշենք, որ Միշել Զեհաֆ-Բիբոն՝ Քվեբեկի 32-ամյա բնակիչը, կրակ էր բացել Կանադայի խորհրդարանի ուղղությամբ: Նա մեղադրվում է կանադացի զինծառայողի սպանության մեջ, որը հսկողություն էր իրականացնում խորհրդարանի դարպասների առջև: Մուտք գործելով խորհրդարանի բակ նրան սպանել էին փոխադարձ կրակահերթի ժամանակ: