«Առավոտ» թերթը գրում է.

«Միակ հարցը, որին պետք է պատասխան տա այսօրվա հանրահավաքը, հետևյալն է՝ արդյոք ԲՀԿ նախպագահ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի՞, որ իր և իր կուսակցության նպատակը Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնից հեռացնելն է ու արտահերթ նախագահական ընտրություններում հաղթելը:

Մնացած բոլոր ձևակերպումները՝ որ կան թերություններ, արատներ, աղքատություն, արտագաղթ, կոռուպցիա, որ իշխանությունը չպիտի վերարտադրվի և այլն, դրանք թեև ճիշտ են, սակայն հեղափոխության կոչ իրենցից չեն ներկայացնում:

Ազատության հրապարակի հարթակի մնացած հռետորներն ավելի լավ, ճոխ բառերով կբացատրեն ժողովրդին, թե որքան վատ է իր վիճակը, թե ինչպես են իրեն թալանում, կեղեքում և այլն:

Ի դեպ, կարելի է նոր տեքստեր չգրել՝ բավարար է հարթակից կարդալ Արշակ Սադոյանի կամ, ասենք, Սեյրան Ավագյանի 20 տարվա հնության տեքստերը: Էմոցիոնալ ֆոնի առումով, մի խոսքով, ոչ մի խնդիր չկա: Բայց այդ բոլոր ելույթները պետք են, ինչպես սպորտում և շոու բիզնեսում են ասում՝ для разогрева:

ԲՀԿ առաջնորդից երկար ճառեր չեն պահանջվում՝ նա կամ կսահմանափակվի նախորդ թեմաներով, կամ էլ կպահանջի նախագահի անհապաղ հրաժարականը, բայց երկրորդ դեպքում պիտի բացատրի թե ինչպես է հասնելու նպատակին»: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: