ՖԻՖԱ-ն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հրապարակվել է դասակարգման նոր աղյուսակը:

Հայաստանի հավաքականը նահանջել է 23 տեղով և զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը: Նշենք, որ աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Կոլումբիան:

Լավագույն տասնյակը շարունակում են Բելգիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի, Ուրուգվայի, Պորտուգալիա և Իսպանիայի հավաքականները: Ադրբեջանի հավաքականը գտնվում է 223-րդ հորիզոնականում: