Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է 6 մարմնավաճառ կանանց, որոնց մոտ հայտնաբերվել է կեղծ նույնականացման քարտեր: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ գործողությունները իրականացրել են քաղաքացիներից ստացված ահազանգերի հիման վրա: Պարզվել է նաև, որ դրանցից 5-ը չեն հանդիսացել Թուրքիայի քաղաքացիներ:

Ամենաուշագրավ և ցավալի փաստը հայերիս համար այն է, որ ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ կանանցից մեկը եղել է Հայաստանի քաղաքացի: Կեղծ նույնականացման քարտերի հետ կապված սկսվել է հետաքննություն, որի արդյունքում էլ սպասվում է, որ նրանց կարտաքսեն երկրից: