«Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը, որը Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալն է այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ձերբակալվել է: Այս տեղեկությունները հաստատել է նաև ՀՀ ոստիկանությունը: Նշվում է նաև, որ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի «շորթում» հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում է:  

Հիշեցնենք նաև, որ Վարդան Ղուկասյանը ազատվել էր աշխատանքից ՀՀ ոստիկանապետի հրամանով՝  Հյուսիսային պողոտայում «Հետք» կայքի թղթակցի վրա հարձակվելուց հետո: