Պաշտոնական Բաքուն շատ ծանր է տանում ՀՀ և Իրանի բարեդրացիական հարաբերությունների խորացումը և ամրապնդումը...ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանի այցը Թեհրան և նրա հանդիպումները իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Բաքվի կողմից մեկնաբանվում են որպես «ԹՇՆԱՄԱԿՆ ՔԱՅԼ» Իրանի կողմից շիա-մահմեդական Ադրբեջանի նկատմամբ...Սև և սպիտակ ոչխարները մոռանում են, թե իրենք ամբողջ իրենց կարճատև գոյության ընթացքում ինչ քաղաքականություն են վարել Իսլամական հանրապետության նկատմամբ...Բաքվում պատսպարված սուլթանիկը իր կարճ խելքով մտածում է, թե Իրանի ղեկավարությունը չգիտի, թե ինչ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ խաղերի մեջ է ներքաշված Բաքուն...Ի.Ալիևի կարծիքով Թեհրանում չգիտեն, թե ո՛վ է հովանավորում Ատրպատականում (հյուսիս-արևմտյան Իրան) ազերի անջատողականերին, որոնք պատմական իրանական ԱՏՐՊԱՏԱԿԱՆ նահանգը անվանում են «Հարավային Ադրբեջան», և թե որտեղ է այդ կազմակերպության պարագլուխ Մահմուդալի Չեհրաղանին պատսպարվում...Կամ թե ո՛վ է կանգնած «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրես» կոչվող կազմակերպության թիկունքում, որի ամեն ամյան Բաքվում անցկացվող «փարթիներում» ընդունված որոշումները ինչքան ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ տարրեր կան...Ի.Ալիևը մոռանում է, որ իրանցիները շատ լավ գիտեն նաև նրա սերտ կապերի մասին Թել Ավիվի և հակաիրանական տրամադրություններ ունեցող այլ երկրների հետ, որոնց Բաքուն տրամադրում է իր ռազմական օդանավակայանները՝ Իրանին լրտեսելու, իսկ պատերազմի դեպքում դրանք վերջինիս դեմ հարձակման «պլացդարմ» դարձնելու համար...Թեհրանում նաև շատ լավ տեղյակ են, թե ինչ հրճվանք ապրեց կոյունլուների առաջնորդը, երբ Իսլամական պետության հանդեպ 2006-2010թթ. «Արևմուտքը» մտցրեց պատժամիջոցներ...Ազերիները լավ գումար աշխատեցին այդ ընթացքում նավթի գների կտրուկ աճի շնորհիվ....Եվ սա ընդամենը իրանա-ազերիական ՎԱՏ հարաբերությունների մի քանի պատճառներն են...Իրանի պատմության և մշակույթի նկատմամբ քոչվոր թուրքերի ոտնձգությունների մասին էլ չեմ խոսում...

Ըստ ազերիական ԶԼՄ-րի հենց Իրանն է մեղավոր, որ նրանց կողմից ՀՀ դեմ կիրառվող «շրջափակում» օպերացիան չի տալիս սպասելի արդյունքներ...Պարզվում է, որ Իրանը Հայաստանին տրամադրել է երկու միլլիարդ դոլլարի օգնություն՝ այնքան, ինչքան ՀՀ է տրամադրել ԻԻՀ թշնամի ԱՄՆ-ն: Բաքուն նաև հիշեցնում է Իրանին, որ հայ հոգևորականները արևմուտքի գործակալներն են և ապացուցելու համար օրինակ է բերում Եվրամիության արտաքին կապերի կոմիսար Ք.Էշտոնի այցը Սպահանաի հայկական եկեղեցի...Ավելի դեբիլ «բացատրություն» սև և սպիտակ ոչխարներից չէր էլ կարելի սպասել...

Հ.Գ. Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերությունները քարուքանդ են անում ազեր-կոյունլուների այն թեզը, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ունի ԿՐՈՆԱԿԱՆ բնույթ...Հենց այս հանգամանքով է ավելի շատ բացատրվում Բաքվի սարսափելի նյարդային վերաբերմունքը տարեց տարի ավելի մերձեցող հայ-իրանական հարաբերությունների նկատմանբ...Ալիևի վարչակարգը «Եվրոպաներում» ներկայանում է որպես աշխարհիկ երկիր, իսկ մահմեդական «շրջապատում»՝ որպես ՔՐԻՍՏՈՆՅԱ Հայաստանի զոհ, որը գրավել է շիա մահմեդականների տարածքները...Սակայն Իրանի հետ մեր ջերմ հարաբերություները Ի ՉԻՔ են դարձնում Բաքվի ջանքերն այս ուղղությամբ...Այսօր արդեն ազերիական «անկախ» քաղաքագետներն ու վերլուծաբանները առաջարկում են Ի.Ալիևին վերանայել Իրանի հետ հարաբերությունները...Ըստ իս Իրանը բացարձակ ՈՉԻՆՉ չի կորցնի...

Գագիկ Համբարյան Facebook