«Հրապարակ» թերթը գրում է.

«Խոսվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կարող է չեղյալ համարվել՝ հաշվի առնելով մրցույթի ընթացքի վիճահարույց լինելը:

Խոսվում է, որ հասարակական որոշ կազմակերպություններ պատրաստվում են բողոքներ ներկայացնել ԵԴ:

Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել 3 թեկնածու՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, փաստաբան Արա Ղազարյանը և դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանը»: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: