«Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ տարածքային նախկին նախարար և փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնանկությունից հետո մեկնել է Եվրոպա, իսկ ավելի կոնկրետ` Ֆրանսիայի Հանրապետություն: Մի պահ նույնիսկ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գևորգյանն ընդդմիշտ կամ առնվազն երկար ժամանակով է մեկնել արտերկիր:

Սակայն Գևորգյանին մոտ կանգնած անձից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա արտերկիր է մեկնել ընտանիքի հետ միասին հանգստանալու նպատակով և մոտ ապագայում ընտանիքի հետ կվերադառնա Հայաստան: Ի դեպ, երեկվա դրությամբ դեռևս հայտնի չէր, թե տարածքային նախարարի պաշտոնում ով է փոխարինելու Արմեն Գևորգյանին: Ենթադրվում է, որ մինչև այս շաբաթվա վերջ ապագա նախարարի անունը հայտնի կդառնա:

Ի դեպ, ըստ լուրերի, ԱԺ ՀՀԿ խմակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանը բոլոր հնարավոր միջոցներով պայքարում է` ՏԿ նախարարի պաշտոնում նշանակվելու համար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: