Ձեզ ենք ներկայացնում Եվա Ռիվասի «Էլ Սթայլ» ամսագրի համար արված ֆոտոշարքը, որը տեղի է ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներ Գևորգ Շադոյանի նորաձևության տանը: Եվան ներկայացրել է հայտնի դիզայների ստեղծած զգեստը: Գևորգը հիացմունքով խոսեց, ոչ միայն Եվա-երգչուհու ու Եվա-մարդ տեսակի մասին, այլ նաև Եվա-մոդելի մասին: Երիտասարդ դիզայները նշեց, որ վաղուց է նկատել Եվա Ռիվասի մոդելային ընդունակությունները, նույնիսկ մինչ անձնապես ճանաչելը:

«Եվան գիտի աշխատել թե´ ֆոտոխցիկի և թե´ տեսախցիկի հետ: Բացի դրանից անթերի կառուցվածք ունի և հրաշալի է զգում մոդելային հարթակը: Ես ինքս շատ կցանկանամ աշխատել Եվայի հետ նաև որպես մոդել»:

Նշենք, որ Եվա Ռիվասն ու Գևորգ Շադոյանը համագործակցել են նաև Եվայի վերջին՝ «Վերադարձ» տեսահոլովակի շրջանակներում: