Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները իրենց ռազմական օգնությունն ցուցաբերում են քրդերին սիրիական Քոբանի քաղաքում, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը նոր գրոհ է սկսել Քոբանիի վրա: Բնակավայրի հյուսիսային հատվածում մահապարտների իրականացրած երկու հարձակումներից հետո ջիհադիստները հարձակվել են քաղաքի վրա բոլոր ուղղություններով, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Նշենք, որ հոկտեմբերի 20-ի երեկոյան քաղաքում քուրդ զինյալների և «Իսլամական պետության» միջև կատաղի մարտերն էլ ավելի են ահագնացել: Վերջին օրերին իսլամիստները Քոբանիին են մոտեցնում նոր ուժեր, որպեսզի մարտի ելքն իրենց օգտին լուծվի:

Հիշեցնենք, որ երեկ ՆԱՏՕ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր, որ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչական գործողությունների ու դրանց վերացման դեմ պետք է միջազգային մաշտաբով շտապ ռազմական գործողություն կազմակերպել: