ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Սարավան-Սառնակունք ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: