«Վովա Գասպարյանին փոխանցեք, որ ոչ միայն ոստիկանների, այլև իր համազգեստն էլ եթե փոխի, միևնույնն է ոստիկանությունը չի փոխվի, քանի դեռ նման հորթերով են համալրված ոստիկանությունը և քանի դեռ մլիցեքը գերակշիռ մեծամասնություն են....»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը և շարունակում.

«Բայց ինչպես Վովա Գասպարյանին այնպես էլ մյուս իշխանավորներին անգամ սառը ցնցուղը չի փրկելու, քանի որ նրանք ցույց են տվել իրենց վտանգավորության աստիճանը և պետք է հեռանան հանուն փոփոխության:

Այ թերուսներ, այ մտքով կույրեր, ինչ է նշանակում կույր մարդուն թողել միայնակ փողոցի մեջտեղում, ու կապ չունի, որ Ալեք Ենիգոմշյանը ԱՍԱԼԱ-ի մարտիկ է, կապ չունի որ հերոս է, մարդը տեսողության խնդիր ունի, ո՞նց եք նման վարք ձեզ թույլ տալիս այ նոր համազգեստով կապիկներ....

Սրանցից ազատվելու մի հնարավորություն կա, եթե ազատվենք այս հոտած իշխանություններից, նման խնդիրները կարճ ժամանակվա հարց է, վերևից ներքև փոխելով՝ կունենանք ժողովրդի ոստիկանություն»: