Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի փորձագետ Ազադ Իսազադեն «Թուրան»-ին հայտնել է, որ հոկտեմբերի 20-ի առավոտյան եկել է Քյուրդահանի քննչական մեկուսարան Ադրբեջանի նախկին մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսին ծանրոց փոխանցելու համար, սակայն այնտեղ նրան հայտնել են, որ Յունուսը տեղափոխվել է Ազգային անվտանգության նախարարություն:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը Քյուրդահանի համար 1 քննչական մեկուսարանից տեղափոխվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարան:

Նշենք, որ օգոստոսից ազգային անվտանգության մեկուսարանում է պահվում Լ. Յունուսի նաև ամուսինը: Հիշեցնենք, որ ամուսիններին ձերբակալել են պետական դավաճանության կասկածանքով, Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով: