Մոսկվայի հարավային մասի սրճարաններից մեկում այս գիշեր մասսայական վեճ է տեղի ունեցել, որին  մասնակից են եղել նաև հայեր: Նախնական տեղեկություններով նրանք եղել են 21-33 տարեկան: Վեճի պատճառը կեցաղային է եղել:

Բոլորը եղել են ալկոհոլի ազդեցության տակ, որի արդյունքում բանավոր հակամարտությունը վերածվել է կռվի: Սրա հետևանքով մեկ մարդ դանկահարվել է՝ ստանալով վնասվածք որովայնի հատվածում:  Ոստիկանության տվյալներով, 2 հոգի ձերբակալվել են, իսկ 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հայտնում է direct-press-ը՝ բժիշկները հայտնել են, որ վրավորվածը ու մյուս 5 հիվանդները գտնվում են ծանր վիճակում: Դեպքի մանրամասները դեռ ճշտվում են: