Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ մայրաքաղաքի «Արարատ Գոլֆ Ակումբ»-ում առաջին անգամ անցկացվել է Երևան քաղաքի գոլֆի առաջնություն` կանանց և տղամարդկանց միջև։

Առաջնության հիմնական նպատակը Երևանի հավաքական թիմի կազմավորումն ու 2015 թվականին կայանալիք 6-րդ Համահայկական խաղերին մասնակցությունն ապահովելն էր, քանի որ ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է նաև գոլֆ մարզաձևը։

2007 թվականին հիմնադրվել է Հայաստանի գոլֆի ֆեդերացիան, որից հետո կազմակերպվել և անցկացվել է Հայաստանում սիրողական գոլֆի առաջին մրցաշարը։ «Արարատ Գոլֆ Ակումբ»-ում տեղի ունեցած Երևան քաղաքի գոլֆի առաջնություն մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով և համապատասխան կարգի դիպլոմներով: