«Հայկական գյուղտնտեսությունն այսօր պատրաստ չէ ռուսական շուկա մուտք գործելուն»,- այսօր միաբերան հայտարարեցին «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահն ու գյուղատնտեսները՝ հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Որքան կարողացել՝ այնքան արտահանել ենք: Ցավալի է, որ պատահական մարդիկ են հայտնվում մեր ոլորտում: Եթե մենք այսօր չզբաղվենք արտահանմամբ, երկու տարի հետո Թուրքիան այդ շուկան իր վրա է վերցնելու»,- ասել է Հրաչ Բերներյանը:

«Գյուղատնտեսության մեջ պետական հոգածություն է պետք: Պետք է մոտեցումը փոխել, որովհետև երկիրը փոքր հողակտորների երկիր է, ինչ-որ մեխանիզմներ պետք է կիրառվեն, որ այդ հողակտորները մեծանան»,- հայտարարեց հողագործ Գնել Մխիթարյանը, ավելացնելով, որ եթե գնան դաշտ, կտեսնեն, թե քանի հեկտարների վրա ինչ մշակաբույսեր են փչանում: